Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բուրիչ
A A
Քաղաքականություն

ԵԽ պաշտոնյան կժամանի Երեւան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը  առաջիկա  օրերին կայցելի Հայաստան։ Ինչպես  տեղեկացնում է ԵԽ մամլո ծառայությունը՝  հունիսի 16-17 տեղի կունենա նրա աշխատանքային այցը Հայաստան։ Այլ մանրամասներ օրակարգից  ԵԽ հաղորդագրության մեջ չեն ներկայացվում։ Հիշեցնենք, որ  հունիսի 8-ին վարչապետ Փաշինյանը որոշում է ընդունել այս այցի վերաբերյալ։

Մասնավորապես՝  Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի գլխավորած պատվիրակության կդիմավորեն  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում, այցի ընթացքոեւմ կապահովվեն սննդով, կապահովեն հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և կհատկացնեն ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:

Ի դեպ, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս օրերին աշխատանքային այցեվ Ստասբուրգում է;