A
A
Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ կասի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 71 տարեկան։ ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:
Լրագրողները Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք համաժողովրդական շարժումը կունենա ցանկալի արդյունքներ։
«Ցանկալի արդյունքնե՞ր: Իհարկե, լինելու են ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը ինչ է ասելու այդ մասին»,- ի պատասխան ասաց Սերժ Սարգսյանը։