Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաք
A A
Հասարակություն

Շաբաթօրյակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. աղբից մաքրվել է խնդրահարույց 3 հասցե

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների ու բնակիչների ուժերով մաքրվել է խնդրահարույց 3 հասցե: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Սանմաքրման աշխատանքներ են տարվել նաև բազմաբնակարան շենքերի բակերում ու զբոսայգիներում: Գործընթացը տեղում վերահսկել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը:
 
Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման համար աշխատանքներում ներգրավվել է 40 միավոր հատուկ տեխնիկա: