Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 10-ը հունիսի․ «Վազգենը սիրում ա գինի, ես՝ վիսկի». Սերժ Սարգսյան (տեսանյութ)

1999-ի հունիսի 10-ին իր աշխատանքներն է սկսում երկրորդ գումարման խորհրդարանը։ Նորընտիրներին առաջինը շնորհավորում է Ռոբերտ Քոչարյանը։ Հետո՝ կաթողիկոսը։

Այս օրը Ազգային Ժողովի միջանցքներում լրագրողներին հաջողվում է հարցեր տալ Ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանին՝ եթե մասնակցեր խորհրդարանի ընտրություններին, կունենա՞ր ընտրվելու հնարավորություն։ Սերժ Սարգսյանն անդրադառնում է նաեւ իր եւ ապագա վարչապետ Վազգեն Սարգսյանի միջեւ տարաձայնությունների մասին խոսակցություններին։ Ինքը զարմանում է՝ ո՞ր հարցերում համաձայն չենք։  

2000թ  Ազգային Ժողովում Անդրանիկ Մարգարյանի կառավարությունն ստացավ խորհրդարանի վստահությունը։ Ընդդիմադիր ՀԺԿ-ականը ոչ միայն պաշտպանում է ծրագիրը, այլեւ վստահեցնում, որ կուսակցությունն առավելագույն աջակցություն ցույց կտա վարչապետին

2011-ի այս օրը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց թուրքագետ Մուրադ Բոջոլյանը ։ Նրան մոտ 10 տարի առաջ ազատազրկման էին դատապարտել Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով։ Ապացույցը թուրքական մամուլում հրապարակված նրա հոդվածներն էին։

Ազատվելու պահին Բոջոլյանը Հայաստանի վերջին քաղբանտարկյալն էր։