Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մամիկոն Ասլանյան
A A
Քաղաքականություն

Կայացավ Մամիկոն Ասլանյանի գործով առաջին դատական նիստը

Վանաձորի ընտրված, բայց այդպես էլ քաղաքապետ չդարձած Մամիկոն Ասլանյանը  պահանջում է,որ  դատական նիստերը լինեն դռնբաց և հրապարակային։ Նախկին համայնքապետը նշեց, որ ինքը չի ցանկանում քաղաքական երանգավորում տալ․ «Իմ կատարած հանցագործությունը քրեական արդարադատության հետ ոչ մի կապ չունի»։

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում նշանակված էր  Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը, որի ժամանակ  քննվում է  նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ վերացնելու հարցը:

Նրա մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։