Բացել լրահոսը Փակել լրահոսը
1085624
A A
Քաղաքականություն

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և ռուս այլ պաշտոնյաների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ռուսաստանի կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր 35 անձանց նկատմամբ: Պատժամիջոցների ցուցակում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։