Բացել լրահոսը Փակել լրահոսը
89e87bc1180ed79af5b464faaff07d4d
A A
Հասարակություն

Երևանում բախվել են կանչի գնացող շտապօգնության մեքենան ու BMW-ն, բժիշկը և բուժքույրը հոսպիտալացվել են. Shamshyan.com

Հունիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BMW 535 և Jinbei մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Աղբյուրը նաև գրում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ հիվանդանոց են տեղափոխվել շտապնօգության բժիշկն ու բուժքույրը, ովքերոնք կանչով մեկնելիս են եղել։