Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, «ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի՝ վարչապետի՝ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ»։
Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ աշխատակազմից տեղեկացել են միայն մերժման մասին, իսկ այլ մանրամասներ դեռ հայտնի չէ։
Այս գործը դատարան էր մուտքագրվել 2021 թ մարտի 17-ին։ Հիշեցնենք որ Օնիկ Գասպարյանը հեռացվեց իր եւ շուրջ 40 բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո։