Օրակարգում 2 հարց էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր խորհրդարանում ընթացող ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում երկու հարց էր, որոնցից մեկը չքվեարկվող։
Առաջին հարցը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականին պետական բյուջեի կատարողական տարեկան հաշվետվությունն է, իսկ երկրորդը՝ Երեխայի իրավունքների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն է։
Նիստին մասնակցում էին միայն իշխանական պատգամավորները, որոնց թիվը 3 էր։
ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ այս հարցերի շուրջ արդեն խոսել է ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի համատեղ նիստին և իր խոսքը ամփոփում է։
Քրիստիննե Գրիգորյանը, օգտվելով հնարավորությունից, մի քանի ֆինանսական թվեր հրապարակեց, այնուհետև մի քանի արդյունքային ցուցանիշների վրա կենտրոնացավ՝ պատկերացում տալով կատարված աշխատանքի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։