Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Պաշտոնական

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել պետական պաշտոններ և պետական ծառայությունների պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին և պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման և սոցիալական երաշխիքների օրենքների փաթեթը։

Այսօր վերը նշված օրենքների փաթեթը քննարկում էր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում։

Այս հարցի հիմնական զեկուցողը ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն է, բայց քանի որ նա գտնվում է արձակուրդում, Կառավարության կողմից հարցը ներկայացնում էր նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։

Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծերը վերաբերում են ՍԴ և վճռաբեկ դատարանի վարձատրության հարցին։ Նա նշեց, որ այդ հարաբերությունները կարգավորվում են այս օրենքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։