Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԵՄ դեսպանը որտեղի՞ց գիտի, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ է, եթե այդպիսի որոշում չկա (տեսանյութ)

Զավեշտ է տեղի ունենում, երբ ոստիկանները մեզ թույլ չեն տալիս ներս մտնել մի կոնֆերանսի, որի մասնակիցների մեծ մասին ոստիկանները բերման են ենթարկելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դիվանագետ Էդգար Ղազարյանը՝ պարզաբանելով, որ այդ մարդիկ իշխանազավթման մասնակիցներն են։

Ղազարյանի խոսքով՝ այս կոնֆերանսի կազմակերպիղչներից մեկը Սահմանադրական դատարանն է, իսկ զեկուցողներից մեկը՝ ՍԴ նախագահը։

«Ես ուզում եմ իմանալ՝ Եվրոպայի խորհրդի կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահն է, եթե այդպիսի որոշում գոյություն չունի»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ Հայաստանի պատմության մեջ գոյություն ունի երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյան և Հրայր Թովմասյանը, որի ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում։

Ըստ Ղազարյանի՝ Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որոշում «բնության մեջ գոյություն չունի»։

Դիվանագետը հարց է տալիս՝ երբ իրեն դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ նա է ՍԴ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։