Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանները փայլուն են գործում, շնորհակալ եմ նրանց․ զարմանում եմ իրենց ամուր ու պինդ նյարդերի վրա. Ավանեսյան (տեսանյութ)

«Քաղաքացիները և ոստիկանները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնությունը, հիմնականում մոտ 70 տոկոսը արդեն առավոտյան դուրս են գրվել»․ այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին «Դիմադրություն» շարժման մասնակիցների և ոստիկանների հետ բախմանը։

Նախարարը ավելացրեց, որ ունեն մեկ քաղաքացի, ով վիրահատվել է․ «Նրա վիճակը հիմա լավ է և հույս ունենք, որ մոտ օրերս դուրս կգրվի»։

Ըստ նախարարի՝ ոստիկանները և քաղաքացիները հիմնականում վնասվածք են ստացել հարվածներից։

Անահիտ Ավանեսյանը անդրադառնալով ոստիկանական ուժերի գործողություններին՝ նշեց․ «Ոստիկանական ուժերը գործում են օրենքի տառին համապատասխան և պատշաճ, իսկապես զարմանում եմ մեր ոստիկանների համբերության վրա, ես նաև շնորհակալություն եմ հայտնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։