ՀՀ 4 ղեկավարների ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը․ հետազոտության արդյունքներն են հրապարակել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան»-ի հետազոտական հիմնադրամի անցկացրած հարցումներով հայաստանցիների 40 %-ի կարծիքով մեր երկրի ներքին քաղաքականությունը սխալ ուղղությամբ է ընթանում։ Եթե 2018 թվականի հեղափոխությունից հետո մարդկանց 67 %-ը գտնում էր, որ երկրի ներքին քաղաքականությունը ճիշտ է, ապա 2021 թ-ին գրեթե վերադարձել են այնտեղ, որտեղից սկսել էինք։
Հարցմանը մասնակցել է 1648 չափահաս բնակիչ։
Հայաստանի չորս իշխանությունների և նրանց ձեռքբերումների և ձախողումների մասին հարցումները ցույց են տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարության հիմնական հաջողությունն են համարում Արցախյան առաջին պատերազմում հաղթանականը, Հայաստանի անկախացումն ու միջազգային ճանաչումը։
Հարցվածների 25 %-ը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարության հիմնական հաջողությունը տնտեսական աճն է, իսկ ամենամեծ ձախողումը Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ն ու Արցախը բանակցություններից դուրս թողնելը։
Հարցվածներից 54 %-ի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի կառավարությունը անհաջողակ է եղել, իսկ ամենամեծ ձախողումը համարում են Ապրիլյան պատերազմը և տարածքների հանձնումը։
Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ ձախողումը համարում են պարտությունը արցախյան երկրորդ պատերազմում, իսկ ձեռքբերումը կոռուպցիայի նվազեցումը և Հայաստանի ժողովրդավարական զարգացման հույս ներշնչելը։
Մանրամասները՝ տեսանյութում։