Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արամ Խաչատրյանի արձանը լվացվել է (տեսանյութ)

Հուշարձանների պահպանման կարևոր նախապայմաններից է հետևողականորեն իրականացվող մաքրման աշխատանքների կազմակերպումը: Կենտրոն վարչական շրջանում հատուկ տեխնիկայի միջոցով մաքրվել է Արամ Խաչատրյանի արձանը՝ հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Լվացման աշխատանքներում ներգրավված են եղել ՀՀ Արտակարգ իրավաիճակների նախարարության, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, Կենտրոն վարչական շրջանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ներկայացուցիչները: Աշխատանքի ընթացքին հետևել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։

Պատմաշակութային արժեք ներկայացնող հուշարձանների, արձանների, քանդակների ու հարակից տարածքների մաքրման մեթոդը և նյութերի ընտրությունը կատարվում է հաշվի առնելով տվյալ հուշարձանի նյութի առանձնահատկությունները։