Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը Հակոբավանքում պատարագի է մասնակցել (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Հակոբավանքի վանական համալիրում մատուցված Սուրբ պատարագին։ «Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի հետ քննարկել ենք նաև հոգևոր կենտրոնի վերականգնման ծրագրի անհրաժեշտությունը»,- գրել է Արայիկ Հարությունյանը։

Նա նաեւ ընդգծել է, որ  Արցախի կառավարությունը  կգործադրի անհրաժեշտ ջանքեր ծրագրի իրականացման համար։

Հիշեցնենք, որ  5-7 դարերում կառուցված Հակոբավանքը, փլուզման վտանգի առաջ է։

3 դար շարունակ նորոգման աշխատանք չի իրականացվել  վանական համալիրում, որը նույնքան նշանակություն է ունեցել, ինչպես Դադիվանքը, Գանձասարը, Ամարասն ու Գտչավանքը։