Իմ տեղեկություններով նա շատ մոտիկ բարեկամ է Քոչարյանին, նրա ամուսնու վրա քրեական գործ կա․ Հ Ասլանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ տեղեկություններով, Արցախում այդ երաժշտության ուսուցչուհին շատ մոտիկ բարեկամ է Քոչարյանին, նրա ամուսնու վրա քրեական գործ կա»․ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով վերջերս Արցախում տեղի ունեցած դեպքին, երբ ուսուցչուհին կազմակերպել էր, որպեսզի աշակերտները հրապարակային ձևով գոռան՝ «Նիկոլ դավաճան»։
Ըստ պատգամավորին հասած տեղեկությունների, տվյալ ուսուցչուհու նկատմամբ այժմ քրեական գործ է հարցուցվել։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, պատգամավորը նշեց, որ դրանք արդեն ոչ մի նշանակություն չունեն և խորհրդարանական ընդդիմությունն իրեն ամբողջովին սպառել է․ «Կարծես ասֆալտի վրա աճած խոտ լինեն, երբ որ մի քիչ անձրևները քչանան, նրանք կչորանան»
Մանրամասները տեսանյութում։