Նիկոլ, պատրաստ ենք քո ուզած տեղում հանդիպելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեր պահանջը հետևյալն է։ Դեռ 2,5 ժամ կա ԱԺ նիստը գումարելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Հանրապետության հրապարակից դիմելով Նիկոլ Փաշինյանին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենք Կառավարության շենքի դիմաց են, որովհետև այնտեղից են կառավարում խորհրդարանը։ «Ուրեմն, այն պահից, երբ մենք հայտարարեցինք, որ շարժվում ենք Կառավարության շենք՝ դրանից հինգ րոպե հետո ինքը ստեղից փախել ա»,- հայտարարարեց Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ դա Նիկոլ Փաշինյանին չի փրկում, ապա հավելեց՝ Կառավարության շենքում կան մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք այս պահին գտնվում են շրջափակման մեջ։
«Նիկոլ, ուր ես փախել՝ չգիտենք։ Արի ստեղ, արի հարցերին պատասխան տուր։ Եթե այդքան համարձակություն չունես՝ պատրաստ ենք՝ քո ուզած տեղում հանդիպելու, բայց երկար փախնել չես կարող»,- ասաց Իշխան Սաղաթելյանը, հայտարարելով, որ շարունակելու են շենքի շրջափակումը, մինչև կստանան հարցերի պատասխանները։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ մինչև 20։00 ԱԺ նիստ հրավիրելու հնարավորություն կա նշելով, որ իրենք եկել են իրենց պահանջի հետևից։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ-ն բոյկոտեց նիստը և քվորում չապահովեց։
Մանրամասները՝ տեսանյութում։