Արցախը բանակցություններից դուրս է թողել Նիկոլ Փաշինյանը․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵթե ուզում ենք Արցախը չհայտնվի Ադրբեջանի կազմում, պետք է հեռացնենք այն իշխանություններին, ովքեր ամեն ինչ անում են, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Այսօր ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը Ղարաբաղյան շարժման իմաստը չեն հասկացել։
«Այդ նույն տրամաբանությամբ կխանգարեր գործընթացին, այն, որ 1992 թվականի հունիսի 8-ին ընդունված այն որոշումը, որով բացառվում է Արցախը Ադրբեջանի կազմում լինելու մասին որևէ փաստաթուղթ ստորագրի Հայաստանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորն՝ ի պատասխան այն թեզերին, թե «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը կվնասի բանակցային գործընթացը։
Արմեն Ռուսատամյանի կարծիքով՝ բացառել է պետք Արցախի Ադրբեջանի կազմում լինելիությունը և սա պետք է ասի ողջ Հայաստանը։
«Արցախի ժողովուրդը կորոշի՝ ում կազմում լինի և որտեղ լինի։Ինքնորոշման իրավունքի իրացումը կատարվում է Արցախի ժողովրդի միջոցով»,-նշեց Արմեն Ռուստամյանը և հայտարարեց, որ Արցախը բանակցություններից դուրս է թողել Նիկոլ Փաշինյանը։
Իբրև ապացույց Արմեն Ռուստամյանը բերում է այն, թե չկա փաստաթուղթ Արցախի մասին, որտեղ բացակայում է Արցախի ստորագրությունը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ-ն բոյկոտեց նիստը և քվորում չապահովեց։