Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

10 միլիոնի ճակատագիրը․ Հայաստանում այդքան ծառ դեռևս չի տնկվել (տեսանյութ)

«Յուրաքանչյուր շաբաթօրյակ, ծառատունկ, նույնիսկ համայնքային տարածքներում բոլոր ծառատունկերը դիտարկվում են որպես 10 միլիոն ծառ նախաձեռնության շրջանականերում»։

«Ա1+»-ի հետ հարցազրույցում ասում է Անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը՝ հավելով, որ ծառատունկերին պարբերաբար մասնակցում են նաև հասարակական կազմակերպություններն ու Անտառային կոմիտեն՝ Հայանտառ ՊՈԱԿ-ի միջոցով։

 «Այս տարի մայիսի 7-ին համապետական ծառատունկ իրականացվեց՝ նախարարություններ, գերատեսչություններ, դպրոցականներ։ Այս տարի գարնանը 45-50 հազար ծառ է տնկվել»,-նշում է Արուսյակ Սիրադեղյանը և հավելում, որ անցած տարեվերջի տվյալներով, ամբողջ Հայաստանի տարածքում մոտ 1 միլիոն ծառ է տնկվել։

Անտառային կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ անտառկոմիտեի կողմից իրականացված տնկումները կատարվել են Հայանտառ ՊՈԱԿ-ի տնկարաններում աճեցված տնկանյութով։ Այդ տնկանյութի մի մասը տրամադրվել է նաև համայնքներին։

«Այս տարի մեկնարկել է պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից մեծ ծրագիր։ Նախատեսվում է կառուցել 6 ջերմոցային համալիր՝ Սյունիքում, Կոտայքում և Լոռիում»,- ընդգծեց Արուսյակ Սիրադեղյանը՝ հավելելով, որ այնտեղ աճեցված տնկանյութը նույնպես կօգտագործվի ծառատունկերի շրջանակում։

Սիրադեղյանի խոսքով՝ 10 միլիոն ծառ տնկելու գաղափարը մեկ տարվա իրականացվող նախագիծ չի, նրա խոսքով՝ դա գործընթաց է, որը քայլ-առ քայլ պետք է իրականացվի։