Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Եթե իմ երեխային այդ ձևով օգտագործեին՝ դատի կտայի․ Պապոյանը՝ երեխաների երթի մասին (տեսանյութ)

Այսօր խորհրդարանում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանից հետաքրքրվեց, թե այստեղ ինչ ունի անելու պետությունը և ՄԻՊ գրասենյակը՝ հիշեցնելով օրեր առաջվա մի դեպք, երբ մանկապարտեզի երեխաներին կազմակերպված հանել էին երթի և նրանք ատելության խոսք էին տարածում՝ բնականաբար չգիտակցելով և չհասկանալով իրենց ասածը։

Իշխանական պատգամավորն ասաց, որ եթե իր երեխային այդ կերպ օգտագործեին, ինքը դատի կտար նրանց։

«Մենք իրականացնում ենք մամուլի և սոցիալական կայքերի մշտադիտարկում և ձեր կողմից նշված դեպքը մենք տեսել էինք։ Եվ ասեմ, որ այդ օրվա կամ հաջորդ օրվա հայտարարությամբ անդրադարձել էինք երևույթին»,- ասաց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ նշելով, որ երեխաները դարձել էին ատելության խոսքի առարկա։

Ըստ ՄԻՊ-ի՝ օրենքով երեխաների համար պատասխանատու անձինք պարտավոր են առաջնորդվել երեխայի շահով և նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ հստակ ամրագրված են երեխաների իրավունքները։

Քրիստիննե Գրիգորյանը նշում է նաև, որ յուրաքանչյուր ծնող ինքը կարող է ձեռնարկել միջոցներ, իսկ պետության մասով ՄԻՊ-ը գտնում է, որ իրազեկման կարիք կա կրթօջախներում իրավունքների վերաբերյալ և այն պետք է հասցնել նաև ծնողներին, քանի որ ծնողավարությունը շատ կարևոր առաքելություն է։

Մնարամասները՝ տեսանյութում։