Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արթուր Աբրահամը իրականացրեց մանկության երազանքը (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն  իր ծննդավայր Ներքին Չարբախում երեխաների համար այգի է հիմնել: 

Ավելի քան մեկ տարի տևած այգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են օրեր առաջ: Այսօր տեղի ունեցավ այգու բացման հանդիսավոր արարողությունը՝ Արթուր Աբրահամի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

«Նման նպատակ ես վաղուց է տածում, քանի որ երբ փոքր էինք, երեխաներով երազում էինք ունենալ նման խաղահրապարակ, որպեսզի կարողանայինք խաղալ, զբաղվել սպորտով։ Ներքին Չարբախում, որտեղ ծնվել եմ, մարդիկ շատ հնարավորություններ չունեն երեխաներին քաղաք տանելու և օգտվելու բոլոր հաճույքներից։ Ուստի որոշեցի գոնե մի փոքր այգի ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան այստեղ հանգստանալ, իսկ երեխաները խաղան և մարզվեն», - ասաց անվանի մարզիկը։

Այգու տարածքն ապահովված է անհրաժեշտ պայմաններով լիարժեք հանգստի համար։ Առկա է նաև անվճար մուտք դեպի համացանց Wi-Fi-ի միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում