Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցում
A A
Հասարակություն

Կոտայքում 2-ամյա երեխան ընկել է ջրով լի տարան ու մահացել․ shamshyan.com 

Մայիսի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում` գրում է shamshyan.com կայքը։

Ժամը 18։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ ջրահեղձ եղած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։  Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է։ 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 2-ամյա Միքայել Ն-ն էր, ով նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում իրենց տան բակում խաղալիս ընկել է բակում դրված ջրով լցված երկաթյա տարայի մեջ և ջրահեղձ եղել։  Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։