Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետն ընտանիքի հետ հետեւել է Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին (տեսանյութ)

Վարչապետն ընտանիքի հետ դահլիճից հետևել է Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին և մասնակցել պարգևատրման արարողությանը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, դուստրերի հետ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Հայաստանի հավաքականի անդամ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին:

 

Մարզահամերգային համալիրում էին նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կառավարության անդամներ և այլ պաշտոնատար անձինք:  

 

Եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվել է վրացի մրցակցին և արժանացել Եվրոպայի առաջնության արծաթե մեդալի: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Փաշինյանը:

 

Հայաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալներ են նվաճել  Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

 

Մրցանակակիր մարզկիներին պարգևներ են հանձնել նաև Համբարձում Մաթևոսյանը և Արայիկ Հարությունյանը: