Բացել լրահոսը Փակել լրահոսը
2e6e105c54220a378ffe53cfb5dcb1c2
A A
Հասարակություն

Երևան-Մեղրի ավտոճանապարհին միմյանց են բախվել «КамАЗ»-ները․ մեկը, որը բարձված է եղել ցեմենտի հումքով, կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Խ.-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը և հետընթաց շարժվելով, բախվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Նվեր Ա.-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, բախման հետևանքով Արսեն Խ.-ի КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, ապա կատարել լվացման աշխատանքներ: Կողաշրջված КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել, լցվել է ճանապարհին: