Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դա ինչ-որ տեղ նաեւ բախտի բան է. Հրանտ Խաչատրյան (տեսանյութ)

Առաջին հանրապետության հիմնադրման մասին ազդարարող Արամ Մանուկյանի ձայնը Խորհրդային Հայաստանում էլ շատերի համար լսելի էր, ինչպես օրինակ Կենտկոմի առաջին քարտուղարի հրամանը: 

1918-ին Հայոց  դիվանագետներն ու դիվանագիտությունը Սարդարապատի ճակատամարտում էր, որտեղ հաղթանակը բանաձեւեց թուրքին հասկանալի լեզվով:

Մեր ավարը սեփական հողի վրա ապրելու իրավունքն էր, որն ամենասկզբում  զբաղեցնում էր ընդամենը 12.000 քառակուսի կիլոմետր: Այդպես գրվեց Բաթումի պայմանագրում, բայց պատմությունը այլ բան էր նախատեսել….


 ԳԽ պատգամավոր Հրանտ Խաչատրյանի խոսքով միջին վիջակագրական քաղաքացին հաճախ անկախությունն ու պետականությունը չի ընդունում որպես սեփականություն, որովհետև նրա արժեհամակարգում անկախությանը հավասարեցված այլ արժեքներ էլ կան:


Ինչպես առաջին Հանրապետության տարիներին այնպես էլ 88-ին, պետության համար ճակատագրական պահերից դուրս գալու շնորհը պատկանել է առանձին անհատներին: Համոզված է այդպիսի իրավիճակներում փորձված ազատամարտիկի՝ Շահեն Մեղրյանի որդին: Նա հետաքրքիր դեպք է հիշում։

Առաջին հանրապետության հռչակումից 104 տարի է անցնել: Խորհրդային 70 տարիները այդպես էլ չկարողացան լռեցնել Արամ Մանուկյանի ձայնը և պատմությունը կրկնվեց:  Առաջին հանրապետությունից մենք ժառանգեցինք հիմնը, զինանշանը, օրհներգն ու անկախ պետություն ստեղծելու  գաղափարը: 


Զինավոր Մեղրյանը իր հորից ժառանգել է հետևյալ պատգամը․ «Մի արտահայտություն, որ մինչև հիմա չեմ մոռանում՝ հիշիր որ դու իմ գործի շարունակողն ես»։