Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Շնչող թանգարանը (տեսանյութ)

Այսօր «Շնչող արվեստ» նախագիծը Ձիթողցոնց տուն-թանգարանում է կամ Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում։  «Միջազգային առաջնորդ-այցելու» ծրագրի շրջանավարտ Վահան Բադալյանի և ԳԱԿ Փոքր թատրոնի նրա թատերախմբի շնորհիվ այսօր թանգարանի այցելուների աչքի առաջ վերածնվում են 18-19-րդ դարի քաղաքային կենցաղն ու առօրյան՝ այդ օրերի հագուկապով, արդուզարդով, կահկարասիով և այդ օրերի Գյումրուն բնորոշ համ ու հոտով։