Բացել լրահոսը Փակել լրահոսը
e88589038fd72bc592415b807ca45316
A A
Հասարակություն

Հաղարծինում որոնում են 29-ամյա տղամարդուն, ում ընկերուհին ընկել էր թաքնված ջրվեժը. shamshyan.com

Արդեն մի քանի ժամ է փրկարարները Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում: Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն:  

Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին: 

Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի եկել էին այնտեղ և մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել «Թաքնված ջրվեժ»: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Մանրամասները՝  սկզբնաղբյուրում: