Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում ընթանում է փլուզված հատվածի վերակառուցումը (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդի խճուղում արագորեն վերակառուցվում է փլուզված հատվածը: Գործընթացը պարտավորվել է կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ Ճանապարհի փլուզված հատվածում իրականացվում են ամրացման աշխատանքներ: Բացի այդ վերակառուցվում են նաև գործող ստորգետնյա բոլոր հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Ճանապարհին հարակից հատվածի ողջ երկայնքով կկառուցվի հենապատ: Աշխատանքները կազմակերպվում են երկհերթ: