Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խնդիրներ չունեցող դատարաններ շատ քիչ են Հայաստանում. փաստաբան (տեսանյութ)

Խնդիրներ չունեցող դատարաններ շատ քիչ են Հայաստանում.փաստաբան

 

«Ուսումնասիրելով Հայաստանում գործող բոլոր դատարանների մասնաշենքերը՝ տեսանք, որ այնտեղ կան շենքային պայմանների խնդրահարույց իրավիճակներ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց  «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, փաստաբան Դավիթ Ասատրյանը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության մատչելիություն» անվանանումը կրող հետազոտությունը, փաստաբանի խոսքով, շատ խնդիրներ է ի հայտ բերել։

«Մասնավորապես 50 և ավելի տոկոս դեպքերում շենքային պայմանները չեն բավարարում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին»,- ասում է Ասատրյանը։

Նա ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք խնդիրներ են ունենում և՛ դատարանի մուտքի հասանելիության, և՛ դահլիճների հասնելիության հետ կապված։

«Նաև նկատել ենք օրենսդրական խնդիրներ՝ մասնավորապես դատավարական օրենսգրքով նախատեսված, որտեղ առկա են խոչընդոտներ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք դատավարական պրոցեսներին մասնակցելու համար»,-նկատում է փաստաբանը։