Բացել լրահոսը Փակել լրահոսը
284372635_310637121258165_572932339390053407_n
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարը հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ժնևյան պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է շվեյցարահայ բժիշկների հետ՝ հայտնում են նախարարությունից։

Հանդիպումը կայացել է Շվեյցարիայի ՀՀ դեսպանությունում Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում` ՀՀ մշտական ներկայացուցիչ և Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասնակցությամբ:

Նախարարը ներկայացրել է ոլորտի գերակա ուղղություններն ու առաջնահերթությունները, նշել, որ առողջապահական համակարգը բարեփոխումների փուլ է թևակոխել և հավելել, որ Սփյուռքի հետ կառուցողական հարաբերությունները Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման համար խիստ կարևոր են:

Այս համատեքստում կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները, անդրադարձել հայաստանյան կյանքին սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավմանը, առողջապահական ոլորտի զարգացմանը:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ծրագրեր մշակելու և փորձի փոխանակման համար: