Բացել լրահոսը Փակել լրահոսը
237705
A A
Տնտեսություն

Ներկայիս եղանակը կորիզավոր պտղատու ծառատեսակների ծակոտկեն բծավորությամբ վարակվելու բարենպաստ միջավայր է ստեղծում

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ը նախազգուշացնում է՝ ներկայիս եղանակային պայմանները բարենպաստ միջավայր են ստեղծում կորիզավոր պտղատու ծառատեսակների՝ ծակոտկեն բծավորությամբ վարակվելու համար և ծառատեսակների վարակվածությունից խուսափելու համար առաջարկում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

Նախ և առաջ հարկավոր է իմանալ՝ կորիզավոր ծառատեսակների ծակոտկեն բծավորության հիվանդությամբ (հարցուցիչը՝ Stigmina carpophila (Lév.) M.B. Ellis) վարակվում են կորիզավոր պտղատու բոլոր ծառատեսակները՝ ծիրանենին, դեղձենին, սալորենին, կեռասենին, բալենին, նշենին և այլն։

Վարակվում են ծառերի վերերկրյա օրգանները՝ տերևները, շիվերը, պտուղները, բողբոջներն ու ծաղիկները:

Կորիզավորների ծակոտկեն բծավորության հարուցիչ սունկը ձմեռում է տերևաբողբոջներում և ծաղկաբողբոջներում, շիվերի վրա՝ փոքր խոցերում և խեժում, ինչպես նաև բուսական մնացորդների վրա (թափված տերևներ, պտուղներ)։
Գարնանը ձևավորվում է անսեռ սպորների (կոնիդիումների) մեծ քանակություն։

Դրանք անձրևի, քամու միջոցով կամ անձրևացմամբ ոռոգման ժամանակ տա­րածվում են՝ վարակելով նոր բողբոջներ, տերևներ ու պտուղներ: Բողբոջների և ճյուղերի վրայի խոցերում 2-­3 տարի շարունակ կարող են առաջանալ նորանոր սպորներ:

Վարակի համար նպաստավոր են`

ցածր ջերմաստիճանը

օդի բարձր հարաբերական խոնավությունը

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը նաև նշում է, որ սրսկումներ իրականացնելուց առաջ անհրաժեշտ է մշտապես հետևել թունաքիմիկատների փաթեթների վրա զետեղված օգտագործման չափաքանակի, կիրառման եղանակի, կրկնողությունների առավելագույն թվի, սպասման ժամկետների, ինչպես նաև անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգներին։

Սրսկումների չափաքանակներն, ըստ ծառատեսակների՝ հետևյալ հղումով: