Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ ուղերձ
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանիզին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը երկկողմ համագործակցության նոր հեռանկարների վստահություն է ներշնչում։

Պատրաստակամ եմ Ձերդ գերազանցության հետ աշխատելու՝ Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով: Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: