Բացել լրահոսը Փակել լրահոսը
sdgsdg
A A
Քաղաքականություն

Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավար

Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը մայիսի 24-ին  վերընտրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարի պաշտոնում երկրորդ ժամկետով (2022-2027): Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Այս տարի Գեբրեյեսուսը այդ պաշտոնի միակ թեկնածուն էր, և նա դարձավ ԱՀԿ պատմության մեջ առաջին թեկնածուն, ով առաջադրվել է միանգամից երկու տասնյակից ավելի երկրների կողմից։

Գեբրեյեսուսը ԱՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնել է 2017թվականին։ Մինչ այդ՝ 2012-2016 թվականներին նա եղել է Եթովպիայի արտաքին գործերի նախարարը՝ նախկինում ղեկավարելով երկրի առողջապահության նախարարությունը։