Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Հասարակություն

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը փոխելու միջնորդությունը

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը չի փոխվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը։

Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Նշենք, որ պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ պահանջելով վերացնել 2 մլրդ դրամի չափով գրավը կամ փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ՝ գտնելով, որ չկան այն ռիսկերը, որոնք կանխելու համար անհրաժեշտ է տվյալ խափանման միջոցի կիրառումը։

 
 
 Հաջորդ դատական նիստը կլինի հունիսի 14-ին, ժամը՝ 13.00-ին։