Բողոքի ակցիա՝ Ավինյանի գործունեության դեմ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում նշելով, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է մասնավոր շահի համար զոհաբերել 13.000 բնակչի կարիքները եւ թիվ 1 պոլիկլինիկան, ի թիվս մի քանի այլ բուժհաստատությունների, փակել, վերամիավորել քաղաքի այլ հատվածում գտնվող այլ պոլիկլինիկաների հետ։
Բնակիչները դեմ են, ակտիվորեն հավաքում են ստորագրություններ, դիմում են օմբուդսմենի գրասենյակ, իսկ արդեն այսօր՝ մայիսի 24-ին, հավաքվել էին քաղաքապետարանի մոտ։
Կոնդի բնակիչները պնդում են, որ պոլիկլինիկան կենսական նշանակություն ունի իրենց համար և թույլ չեն տալու, որպեսզի իրենց պոլիկլինիկան միանա մի շարք առաջնային օղակի բուժհաստատությունների։ Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ սա ապօրինություն է։
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, լսեց բողոքող քաղաքացիներին և վստահեցրեց, որ հարցը կբարձրացնի ավագանու այսօրվա նիստի ժամանակ։