A
A
Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանն ազատ արձակվեց
Աջակցիր «Ա1+»-ին«Արամը ազատ արձակվեց: Պայքարը շարունակվում է»,- իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Դիմադրության շարժման առաջնորդներից Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, Վանեցյանի օգնական ու ընկեր Արամ Գրիգորյանի տանն այսօր խուզարկություն էր սկսվել: Քիչ անց փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացրեց, որ չնայած նրա տանը ոչինչ չի հայտնաբերվել, սակայն Արամ Գրիգորյանը ոստիկանություն է բերման ենթարկվել:
Խուզարկության համար հիմք է հանդիսացել ձմռանը տարածված մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Գրիգորյանը մուրացկաններին գումար տալիս։