Եթե դադարեցվի բեռնափոխադրումների ապահովագրությունը, Ռուսաստանը կստանա նոր հարված (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՉնայած Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից իրականացվող խիստ պատժամիջոցներին, կանխիկ դրամը դեռևս հոսում է դեպի այս երկիր` հիմնականում էներգակիրների արտահանման արդյունքում:
«Շատերն ակնկալում էին, որ օրական երկու-երեք միլիոն տակառ նավթի արդյունահանման հզորության կորուստ պիտի գրանցվեր առաջին ամսվա ընթացքում: Բայց դա տեղի չունեցավ, ասում է նա ու նշում, որ գրանցվել է միայն մեկ միլիոն տակառի կորուստ, եւ որ այժմ Եվրամիության պաշտոնատար անձինք մտածում են, թե ինչ պիտի անեն հիմա, «քանի որ ինչ Եվրամիությունն արել է մինչ այժմ, իրեն չի արդարացնում»,- ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Բեն Քեհիլն «Ամերիկայի Ձայն»-ին։
Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, Մոսկվան իրականացնում է հակաքայլեր, ինչի արդյունքում Եվրոպան պիտի գտնի էներգիայի այլընտրանքային աղբյուրներ:
Այնուամենայնիվ, ԵՄ-ի առաջիկա պատժամիջոցների առաջարկի մի մասը, ասում է Քեհիլը, կարող է իսկապես վնասել Ռուսաստանին:
«Եթե դադարեցնում եք բեռնափոխադրումների ապահովագրությունը, նշանակում է, որ լցանավ ունեցող ցանկացած ընկերություն չի կարող ապահովագրվել Ռուսաստանից ապրանքներ տեղափոխելու համար: Եվ դա մեծ ռիսկ է: Խորտակվելու կամ փակուղում հայտնվելու դեպքում տվյալ ընկերությունը կհայտնվի ճգնաժամի մեջ: Ծանր կլինի նաեւ այն դեպքում, եթե առաջ գա բնապահպանական աղետ», ասում է նա:
Մինչ Եվրոպան քայլեր է կատարում Ռուսաստանի դեմ էներգետիկ պայքարում, Քեհիլն ասում է, որ չնայած շուկայականից բավականին ցածր գներով, սակայն Մոսկվային հաջողվել է նավթ վաճառել Հնդկաստանին և Չինաստանին:
Մանրամասները «Ամերիկայի Ձայն»-ի տեսանյութում