Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga 18.05.
A A
Սպորտ

Ուղիղ. «Այնտրախթ» - «Ռեյնջերս». Եվրոպայի լիգայի եզրափակիչ

Այսօր կխաղարկվի ֆուտբոլի եվրոպական երեք գավաթներից մեկը` Եվրոպայի լիգայի գավաթը: Եզրափակիչ խաղում միմյանց հետ կհանդիպեն գերմանական «Այնտրախթն» ու շոտլանդական «Ռեյնջերսը»:

 

Երկու թիմերն էլ անցկացնում են իրենց երրորդ եզրափակիչները: «Այնտրախթը» 1960 թվականին պարտվել է չեմպիոնների գավաթի եզրափակիչում, սակայն 1980-ին հաղթել է ՈՒԵՖԱ-ի գավաթում: «Ռեյնջերսը» 1972-ին տիրել է գավաթակիրների գավաթին, իսկ ահա 2008-ին պարտվել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում:

 

Կողմերը նախկինում հանդիպել են դեռևս 1960 թվականին, չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում: Այն ժամանակ գերմանական ակումբը հաղթել էր ընդհանուր 6:0 հաշվով:

 

«Այնտրախթ» - «Ռեյնջերս» հանդիպումը տեղի կունենա Սևիլյայում և կմեկնարկի ժամը 23:00-ին: Հավելենք, որ հաղթողը գալիք մրցաշրջանում հանդես կգա չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

  

Խաղի ուղիղ եթերը` այստեղ.