Բացել լրահոսը Փակել լրահոսը
դի հանդամասում
A A
Պաշտոնական

Հանդամասում տղամարդու դի է հայտնաբերվել․ shamshyan.com 

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ըստ shamshyan.com կայքի՝ Ժամը 06։0-ի սահմաններում  ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի սկզբնամասի՝ «Սադեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա։ 

Պարեկներն ու ոստիկանները նշված հատվածում հայտնաբերել են բերանքսիվայր մահացած, նույն գյուղի բնակիչ, 69-ամյա Վարուժան Դ-ի դին։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  Ըստ նախնական տեղեկությունների՝ նա հանկարծամահ է եղել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։