Իշխանափոխության մակարդակի հանրային աջակցության նշույլ ես չեմ տեսնում․ Ռուստամ Բադասյան (տեսանյութ)
Իշխանափոխության համար անհրաժեշտ է հանրային աջակցություն, իշխանափոխության մակարդակի հանրային աջակցության նշույլ ես չեմ տեսնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կլինի իշխանափոխություն։
«Իշխանությունը ձևավորվում է բացառապես ժողովրդի կամքով։ Հենց դրա համար էլ հանրային պահանջ պետք է լինի, որևէ նախադրյալ պետք է լինի, որևէ գործընթաց»,-պարզաբանեց Ռուստամ Բադասյանը։
Հակադարձմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ փողոցում 50 հազար մարդ կա, ՊԵԿ նախագահն ասաց, որ ինքը չի հաշվում, թե ինչքան մարդ է դուրս եկել փողոց՝ ի պաշտպանություն ընդդիմադիրներին։
«50 հազար մարդը բոլորս էլ հասկանում ենք ինչ թիվ է, և նման թիվ ունենալու դեպքում բոլորս համոզված կլինեինք, որ այդքան մարդաշատ հավաքներ են եղել, որը չեմ տեսել և որևէ նման զգացողություն չունեմ»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահի խոսքով, ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ հնարավոր են մի շարք տնտեսվարողների մոտ անկման տեմպեր նկատվեն, բայց դրանք ընդամենը տեղային դեպքեր են, և դրանք անորոշություններ չեն կարող առաջացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։