A
A
Ընտրություններ` տոներից հետո
2011թ-ի հունվարի 9-ին Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում տեղի կունենան համայնքի ղեկավարի, իսկ Անտառաշատ գյուղում` ավագանու հերթական ընտրություններ:
Ըստ Կապանի եւ Մեղրիի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռամելա Հակոբյանի` Ձորաստանի համայնքի ղեկավարի համար առաջադրվել է մեկ թեկնածու` գործող գյուղապետ, անկուսակցական Ավետիս Ավետիսյանը: Անտառաշատ համայնքի ավագանու համար առաջադրվել է հինգ թեկնածու:
Նրանցից մեկը «Բարգավաճ Հայաստան»-ի անդամ է, մյուս չորսն անկուսակցական են: Թեկնածուներից մեկը կին է: Անտառաշատի համայնքի ղեկավար Արսեն Դավթյանը նույնպես ԲՀԿ անդամ է: Ըստ ժամանակացույցի, արդեն ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողվոները, կայացել են առաջին նիստերը:
Արմեն Դավթյան, Կապանի "Սոսի" Հ/Ը