Բարակ Օբաման ընդունել է NBA չեմպիոնին
ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման, ով բասկետբոլի մեծ սիրահար է, Սպիտակ տանը հյուրընկալել է բասկետբոլի ազգային միության (NBA) վերջին երկու տարիների չեմպիոն «Լոս Անջելես Լեյկերսին», որն այսօր Վաշինգտոնում պետք է հանդիպի տեղի համանուն թիմի հետ:
Նա «Լոս Անջելես Լեյկերսի» գլխավոր մարզիչ Ֆիլ Ջեկսոնին շնորհավորել է 11-րդ չեմպիոնական տիտղոսի նվաճման կապակցությամբ, ապա կատակով ավելացրել, որ նրա օրոք իր սիրելի ակումբը` «Չիկագո Բուլսը», վեց անգամ է դարձել չեմպիոն, իսկ «Լեյկերսը»` հինգ:
Չեմպիոնի աստղ Կոբի Բրայանտը նախագահին խոստացել է կրկին հաղթող ճանաչվել մրցաշարում եւ վերացնել այդ տարբերությունը, ինչին Օբաման պատասխանել է. «Բույվլները դեռ չեն կորցրել իրենց հատկանիշները, հատկապես այն բանից հետո, երբ 88:84 հաշվով հաղթեցին «Լեյկերսին»:
Հանդիպման ավարտից հետո բասկետբոլիստները լուսանկարվել են նախագահի հետ, ապա մասնակցել բարեգործական միջոցառման: