Բացել լրահոսը Փակել լրահոսը
79411_b
A A
Պաշտոնական Հասարակություն

Շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված

Մայիսի 16-ին, ժամը 08:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեձոր թաղամասի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մոտակա հենապատը փլուզվել է և լցվել ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը՝ հայտնում է ԱԻՆ-ը։