
A
A
Պրահայում Ուկրաինայից փախստականների համար վրանային քաղաք է բացվել
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 14-ին բացվել է վրանային քաղաք՝ նախատեսված Ուկրաինայից փախստականների համար, որոնց թիվը երկրում գնալով աճում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը: Վրանային քաղաքը Պրահայի Տրոյա թաղամասում է:
Այն նախատեսված է 150 փախստականի համար: 16 հոգուց բաղկացած առաջին խումբն արդեն բնակեցվել է այնտեղ: Փախստականներին վրանային քաղաքում բնակեցնելու անհրաժեշտությունն առաջացել է մայրաքաղաքում համապատասխան տարածքների քիչ լինելու պատճառով: