Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում արդեն իսկ 420 ծառ և թուփ է տնկվել (տեսանյութ)

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում արդեն իսկ 420 ծառ և թուփ է տնկվել ։ Տեղեկացնում է քաղաքապետարանը։

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում գարնանային ծառատունկ է: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի: Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին, որի ընթացքին պարբերաբար հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար աշխատանքներում ներգրավվեց շուրջ 160 աշխատակից: