Համեստ արդյունքներ
Արագ շախմատի Եվրոպայի 2010 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեց հունգարացի գրոսմայստեր Զոլտան Ալմաշին:
Շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում միանգամից 6 մասնակիցներ 13 հնարավորից վաստակեցին 10,5-ական միավոր: Հաղթողին որոշելու համար հարկ եղավ կազմակերպել լրացուցիչ մրցաշար: Եզրափակիչում Զոլտան Ալմաշին հաղթեց ադրբեջանցի Վուղար Գաշիմովին եւ առաջին անգամ տիրացավ այդ տիտղոսին:
Հայաստանի ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 9,5 միավորով զբաղեցրեց 16-րդ տեղը, իսկ Հրայր Սիմոնյանը 9 միավորով` 58-րդ հորիզոնականը: Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը առաջնությունը ավարտեց 12-րդ տեղում:
Զավեն Անդրիասյանն այժմ գտնվում է հոլանդական Գրոնինգեն քաղաքում, որտեղ այսօր մեկնարկելու է շախմատային տոնահանդես: Այն կավարտվի դեկտեմբերի 30-ին: Այդ ստուգատեսին կմասնակցի նաեւ մեր շախմատիստ Վահե Բաղդասարյանը: