Բացել լրահոսը Փակել լրահոսը
taron_manukyan_v1.thumb
A A
Հասարակություն

Կալանավորվել է պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը

Կալանավորվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Աբգար Պողոսյանը։

«Հերթական ապօրինի որոշումը՝ կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը»,– գրել է փաստաբանը։

Տարոն Մանուկյանը ձերբակալվել էր Գյումրիում օրեր առաջ տարեց տղամարդկանց նկատմամբ տեղի ունեցած բռնության գործով։

Փաստաբան Աբգար Պողոսյանն ավելի ուշ ֆեյսբուքյան էջում հրապարակել է Տարոն Մանուկյանի կոչը. Այն փաստաբանի ֆբ-յան էջում է։