Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Պաշտոնական

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է․
 
Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
 
Քրեական գործը, դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելուն ուղղված գրավոր ցուցումով ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
 
Ցավակցում եմ մեր գործընկերուհու հարազատներին, մտերիմներին, կոլեգաներին:
 
 
Հիշեցնենք, որ Արմինե Ճաղարյանը մահացել էր երկու օր առաջ․ Դեբեդ գետի վրա նկարահանման ընթացքում լաստանավը շրջվել էր։