Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Հասարակություն

«Շանթ»-ի հաղորդավարուհին նկարահանումների ժամանակ ընկել է Դեբեդ գետը, նա հիվանդանոցում մահացել է

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 9-ին, ժամը 15։48-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարներն Ալավերդի քաղաքի «Սանահին» կայարանի մոտակայքից՝ Դեբեդ գետից, դուրս են բերել Ա․ Ճ․-ին (ծնված 1991 թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

Ըստ  ֆեյսբուքյան գրառումների՝ մահացածը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող  «Ճամպրուկս ու ես» հաղորդման  վարող Արմինե Ճաղարյանն էր: 

Հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել: