Բացել լրահոսը Փակել լրահոսը
խաղողի մշակում
A A
Պաշտոնական Հասարակություն

Պտղատուների աճն ու զարգացումն ընթացել է միջին ժամկետներին մոտ

Շաբաթվա ընթացքում առանձին լեռնային և նախալեռնային շրջաններում կատարվել է եգիպտացորենի, կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի դաշտերի փխրեցման, հերկման, նախացանքի և ցանքի, հովտային շրջաններում՝ ջերմասեր մշակաբույսերի սածիլման աշխատանքներ։ Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ պտղատուների աճն ու զարգացումն ընթացել է միջին ժամկետներին մոտ։

Արարատյան դաշտում առաջացել է խաղողի վազի երրորդ տերևը և ծաղկաբույլերը։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները, սակայն դժվարեցրել դաշտային աշխատանքները։